Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ներդրումային ծրագրեր` առողջապահության ոլորտում

ՀՀ ԱՆ. Ներդրումային ծրագրեր` առողջապահության ոլորտում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի (ՋՀՀ) խորհրդի անդամներին:

Նախարարն ընդգծել է գործակցության ավանդույթները` հույս հայտնելով, որ Հայաստանում իրականացված օգնության և զարգացման ծրագրերը հաջողության նոր պատմությունների հիմք կդառնան:

«Ջինիշյան» հիմնադրամի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ Հայաստանի առողջապահական համակարգում նշանակալի ներդրում կիրականացվի և անդրադարձել, մասնավորապես, արյան բանկի ստեղծման ներդրումային ծրագրի ընթացակարգերին, ֆինանսավորման աղբյուրներին և ժամկետներին:

Առողջապահության նախարարը շեշտել է արյան կենտրոնացված բանկի ստեղծման կարևորությունը հետպատերազմական շրջանում և նշել, որ առողջապահության նախարարությունը շահագրգիռ է, որ ծրագիրն իրականացվի սեղմ ժամկետներում:

Քննարկված հարցերին իրավական ուժ տալու համար հուշագիր կկնքվի:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ